HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հակոբ Արշակյան․ «Ստարտափ ընկերությունները նախորդ տարվա ընթացքում 50 մլն դոլարից ավելի ներդրում են իրականացրել»

Կորոնավիրուսի չեզոքացման 17-րդ միջոցառմամբ կառավությունը որոշել էր արտադրանք ստեղծող IT ընկերություններին դրամաշնորհներ տրամադրել։ Մրցույթների արդյունքում 330 մասնակցից 64-ը հաղթող է ճանաչվել։

Սակայն, 2020թ․սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պատճառով հաղթող կազմակերպությունների հետ պայմանագրեր չկնքվեցին, միջոցառման համար նախատեսված 1,1 մլրդ դրամը Կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ ամբողջությամբ կրճատվեց և ուղղվեց Կառավարության պահուստային ֆոնդ։ 

Կառավարությունը փետրվարի 11-ի նիստում որոշեց նվազեցնել 2021 թվականի պետական բյուջեով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գծով նախատեսված ծախսային ընդհանուր պարտավորությունները շուրջ 10 տոկոսով՝ նվազեցված միջոցներն ուղղելով ընկերություններին՝ 912 մլն դրամ ընդհանուր գումարով։

«Ստարտափ ընկերությունները նախորդ տարվա ընթացքում 50 մլն դոլարից ավելի ներդրում են իրականացրել։ Կարծում եմ՝ այս 64 ընկերությունները, որոնք պետք է զարգացնեն իրենց արտադրանքը, զարգացման այլ մակարդակի կհասնեն,  ներդրումներ կներգրավեն շուկա և իրենց ընկերություններ»,- նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։

Հակոբ Արշակյանի խոսքով՝ IT ոլորտում 2020 թվականին 20․6% աճ ենք ունեցել։ Ստեղծվել է 3400-ից ավելի աշխատատեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter