
Շիրակի մարզի անապահով ընտանիքներին վառելափայտ կտրամադրվի
Շիրակի մարզում հաշվառված, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող, տնակներում կամ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքներին մեկական խորանարդ մետր վառելափայտ կտրամադրվի։ Որոշումն ընդունվել է Կառավարության փետրվարի 11-ի նիստում։
Շահառուներին վառելափայտի բաշխումը կիրականացնի Շիրակի մարզպետարանը։ Վառելափայտը մարզպետարանին կտրամադրի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ կնքելով կլոր փայտանյութի առուվաճառքի պայմանագիր։
Վառելափայտի բաշխման աշխատանքները մարզպետարանը պետք է ավարտի վառելափայտը ստանալու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Այն շահառուին կտրամադրվի ստացականով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել