HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արա Այվազյանը տեղյակ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված երրորդ հայտարարությանը

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳ նախարար Արա Այվազյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ փաստաթուղթ կա ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ, որի մասին Ազգային ժողովում խոսել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ասաց, թե ինքը տեղյակ չէ։

«Առանց Ռուսաստանի Դաշնության միջնորդության որեւէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։ Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով։ Դա միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»,- ասել էր Ավինյանը:

«Ես միայն տեղյակ եմ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից»,-ասաց ԱԳ նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter