HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վ․ Քերոբյան․ «Եթե ունենայինք ամուր բանակ, բնակեցված տարածքներ, կունենայինք այլ իրավիճակ»

«Սեպտեմբերի 27-ից ես և իմ երկու եղբայրները մասնակցել ենք պատերազմին։ Սկզբից եղել ենք Մարտակերտում և Աղդամում, հետո՝ Հադրութում։ Տեսել եմ այնտեղ եղած իրավիճակը և հասկանում եմ, որ դա մեր ամբողջ սերնդի երեսնամյա գործողությունների արդյունքն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ իհարկե, կա երկրի կառավարություն, որը պատասխանատու է այն գործողությունների համար, որոնք տեղի են ունեցել իր կառավարման ընթացքում, բայց ինքը չի պատրաստվում որպես ՀՀ քաղաքացի պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա, և միայն իր աշխատանքի շնորհիվ է պլանավորում շտկել այն իրավիճակը, որում հայտնվել ենք։ 

«Եթե ունենայինք ամուր բանակ, ունենայինք  բնակեցված տարածքներ, ոչ թե մեծամասամբ ամայի տարածքներ, կունենայինք լրիվ այլ իրավիճակ»,- հավելեց նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter