HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Facebook-ը կկրճատի լրահոսում քաղաքականության մասին գրառումները

Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է կրճատել քաղաքական բովանդակության ծավալները, որոնք հայտնվում են օգտատերերի լրահոսում։ Այդ մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ 

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ֆինանսական հաշվետվության ընթացքում, պատմել է, որ հաճախ մարդիկ հայտնում են, որ չեն ցանկանում իրենց լրահոսում տեսնել քաղաքականության վերաբերյալ գրառումներ։ Այդ իսկ պատճառով Facebook-ը որոշել է մի քանի ամսվա ընթացքում ուսումնասիրել տարբեր մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան ավելի լավ հասկանալ օգտատերերի նախապատվությունները։

Արդեն այս շաբաթ քաղաքականության վերաբերյալ գրառումները կնվազեն Կանադայի, Բրազիլիայի և Ինդոնեզիայի օգտատերերի համար, իսկ առաջիկա շաբաթներին՝ Միացյալ Նահանգների։

Facebook-ում նշել են, որ չեն սահմանափակի պետական մարմինների հաղորդագրությունները, ինչպես նաև կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվությունը, որը հրապարակում են առողջապահական մարմինները։ Facebook-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում քաղաքական բովանդակությանը բաժին են հասնում բոլոր հաղորդագրությունների 6 %-ը, որոնք օգտատերերը տեսնում են իրենց լրահոսում։

Լուսանկարը՝ mobilemarketingmagazine.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter