HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագ հինգշաբթին Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է

Այս տարի ապրիլի 5-ին Ավագ հինգշաբթին է: Առավոտյան կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում Ս. Հաղորդություն կբաշխվի: (Առհասարակ Ս. Հաղորդություն Մեծ Պահքի ընթացքում ընդամենը 4 անգամ է տրվում): Ավագ հինգշաբթին մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է:  Վերջին ընթրիքին հաստատվեց Ս. Հաղորդության խորհուրդը: 

Նույն օրը` մինչև երեկոյան ժամերգություն, կատարվում է Ոտնլվայի արարողություն, որը խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նաև հսկման (Խավարում)  կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ: Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Հանդիսավոր Սբ. Պատարագ ժ. 11.00-ին: Ոտնլվայի կարգը կսկսվի ժ. 16.30-ին: Ընթացքում կօրհնվի յուղը: Հսկման, կամ Խավարման արարողության սկիզբը ժ.19.00-ին:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter