ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիներին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ երեկ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիների հետ։
ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել