HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը չինական Նոր տարվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում էնախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ ավանդական բարե­կամական հարաբերությունների և համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը: Նա Չինաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:

Նախագահ Սարգսյանն իր և տիկնոջ՝ Նունե Սարգսյանի անունից շնորհակալություն է հայտնել նախագահ Սի Ծինփինին և տիկնոջը՝ Փեն Լիյուանին՝ իրենց ուղղված առողջության և զորակցության խոսքերի համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter