Հադրութի շրջանում փրկարար ջոկատների երեկվա որոնումների արդյունքում աճյուն չի հայտնաբերվել
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում փրկարար ջոկատների երեկվա որոնումներն արդյունք չեն տվել: Աճյուններ չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պոտական ծառայությունը:
Այսօր 6 ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվում են Արցախի հարավային թևում՝ Բերձոր-Իշխանաձոր-Հադրութ ընկած տարածքներում:
Հրադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1371 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել