HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված համերգ տեղի կունենա

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խարատրյան համերգասրահում տեղի է ունենալու «Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին» նվիրված բարեգործական համերգ։ Տոմսերի վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։

Համերգը կյանքի է կոչվել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ջանքերով։ Համերգի դիրիժոր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյան։

Նրբանկատորեն կազմված ծրագիրը ընդգծում է կայանալիք երեկոյի խորհուրդը, գեղեցկությունը և հուզականությունը։

Ծրագրում՝

ԵԿՄԱԼՅԱՆ – Տերունական աղոթք
ԲԱԲԱՋԱՆՅԱՆ – Տղերքը, որոնք չկան
ԵԿՄԱԼՅԱՆ – Պլպուլն Ավարայրի
ԵԿՄԱԼՅԱՆ – Սուրբ-սուրբ 
ՌՈՍԻՆԻ – «Stabat mater» Quando Corpus
ՄՈՑԱՐՏ – «Requiem» Lacrimosa
ԴՎՈՐԺԱԿ – «Requiem» Pie Jesu
ՎԵՐԴԻ – «Նաբուկո» Գերիների խմբերգ
ՏԻԳՐԱՆՅԱՆ – «Անուշ» նախերգանք
ՉՈՒԽԱՋՅԱՆ – «Արշակ Բ» եկեղեցու տեսարան
ԿԱՆԱՉՅԱՆ – Օրոր
ԿՈՄԻՏԱՍ – «Պատարագ» Հոգի Յաստուծոյ
ԿՈՄԻՏԱՍ – «Պատարագ» Ընտրյալդ Յաստուծոյ 
ԿՈՄԻՏԱՍ – Զուր ես գալի այ գարուն

Համերգասրահի ճեմասրահում տեղադրված է լինելու հանգանակության արկղ, որտեղ հանդիսատեսը ցանկության դեպքում կկարողանա կատարել նվիրաբերություն Հիմնադրամին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter