HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող ֆիլմի պրոդյուսերական թիմի ներկայացուցիչներին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող ֆիլմի պրոդյուսերական թիմի ներկայացուցիչներին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախագծի պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը և նախագծի համակարգող Արթուր Ալոյանը նախարարին են ներկայացրել արդեն կատարված աշխատանքն ու քննարկել առաջիկա ծրագրերը։

Ռաֆայել Թադևոսյանը նշել է, որ հայկական տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումները այս կերպ աշխարհին ներկայացնելու ընտրությունը պատահական չէ, քանի որ ֆիլմը ներկայացվելու է Netflix-ի հարթակում, որը 2020 թվականին դիտողականության 300 տոկոս աճ է գրանցել և ունի հեռուստադիրողների միլիոնավոր լսարան։

Հակոբ Արշակյանը կարևորել է թեմատիկ բնույթի նման ֆիլմ նկարահանելու նախաձեռնությունը և համագործակցության պատրաստակամություն հայտնել։ 

«Musk Factor» 10-12 մասանոց ֆիլմը պատմելու է չորս տղաների մասին, ովքեր անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները:

Ֆիլմում ներկայացվելու է հայկական ստարտափների, ոլորտի հաջողված ընկերությունների պատմությունները, ինչը թույլ կտա աշխարհին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները:

Netflix հեղինակավոր կինոհեռարձակողի պրոդյուսերական կազմի կողմից սցենարի մասով արդեն հավանություն կա:

Առջևում առաջին մասի նկարահանումներն են: Նախագծի ստեղծագործական թիմի ոգեշնչման աղբյուրը ՏՏ ոլորտի հայազգի հեղինակավոր գործիչ Կարեն Վարդանյանն է:

Ֆիլմի աշխատանքներում նախատեսվում է ներգրավել համահայկական ներուժը՝ տեխնիկական և ստեղծագործական թիմում ներառելով աշխարհի տարբեր երկրներում հաջողությունների հասած հայերի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter