HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ի քաղխորհրդի որոշումը մարզպետներին զրկեց պատգամավոր դառնալու հնարավորությունից

Տեղեկացրել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 1-ին գրանցել է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող բոլոր 8 կուսակցություններին եւ Հայ ազգային կոնգրեսին:

Այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում «նորաձեւումներ» են արվում: Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ցուցակի 60-րդ տեղը զբաղեցնող Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն ու Տավուշի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով 62-րդ համարն է:

Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե «Կուսակցության քաղաքական խորհուրդը նպատակահարմար է գտել, որ ես աշխատեմ գործադիր մարմնում, ես էլ ինքնաբացարկ եմ հայտնել»:

Սա նշանակում է, որ մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը երկու մարզպետներն էլ մնալու են իրենց պաշտոններում: Այսպիսով ԲՀԿ-ն որոշել է մարզպետներին թողնել իրենց պաշտոններում եւ հանել ցուցակներից, որպեսզի վերջիններս քարոզարշավի ժամանակ արձակուրդ չգնան եւ կարողանան ավելի օգտակար լինել կուսակցության համար:

Եթե ԲՀԿ-ն լավ արդյունքներ գրանցի, ապա վստահ կարելի է ասել, որ «լավ աշխատած» մարզպետները հաստատ անգործ չեն մնա:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մի կուսակցություն, ավելի ճիշտ «կուսակցություն», որի ղեկավարը Հայաստանի ԱՄԵՆԱՄԵԾ օլիգարխն է: Ես այսպիսի «կուսակցության» ԼՈՒՐՋ ՉԵՄ ԿԱՐՈՂ ընդունել: Նույնիսկ ՀՀԿ-ն դրանցից լավն է: Ու դրան գումարած,որ ԲՀԿ-ն Ռուսաստանի/Ռուսական կապիտալի կցորդն է Հայաստանում: ԼԱՎ ԲԱՆ ՉԵՄ տեսնում սրանցից: Ուղղակի հազարներով անդամ են դառել, որ մի գործ/պատառ էլ իրենք թռցնեն-կոմունիստական Հայաստանի ոգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter