HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին՝ չինական Նոր տարվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ Գարնան տոնն իր հետ բերի խաղաղություն և բարօրություն բոլոր ընտանիքներին։

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացմանը և ամրապնդմանը:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջության և հաջողությունների լավագույն մաղթանքներս»:

ՉԺՀ պետական խորհրդի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի պետական խորհրդին չինական նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Թող Գարնան տոնն իր հետ բերի խաղաղություն, բարօրություն և դրված նպատակների իրականացում։

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների և գործնական համագործակցության հետևողական զարգացումը:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն և հաջողություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter