
Թուրքմենստանի նախագահի որդին դարձել է երկրի փոխվարչապետ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը իր որդուն՝ Սերդար Բերդիմուհամեդովին նշանակել է Թուրքմենստանի փոխվարչապետի պաշտոնում՝ ազատելով արդյունաբերության և շինարարական արտադրության նախարարի պաշտոնից։ Այդ մասին գրում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ORIENT գործակալությանը։
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրամանով կառավարության կազմում ստեղծել է ևս մեկ փոխվարչապետի պաշտոն, որը նաև անդամակցելու է Անվտանգության պետական խորհրդին։ Բացի այդ, Թուրքմենստանի նոր փոխվարչապետը կլինի նաև բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահը։
Նոր փոխվարչապետը պատասխանատու կլինի նաև պետական կառավարման համակարգում, ֆինանսատնտեսական հատվածում և սոցիալական ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրման և թվայնացման համար:
Նոր պաշտոնի կարգավիճակի մասին նախագահական որոշման համաձայն՝ նախարարների կաբինետում կստեղծվի նաև Վերահսկիչ բաժին։
Լուսանկարը՝ Թաթարստանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել