HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մյունխենի անվտանգության համաժողովը կկայանա առկա ձևաչափով

«Մյունխենի անվտանգության համաժողով-2021»-ը (MSC 2021) առկա ձևաչափով կկայանա առաջիկա ամիսներին։ Այդ մասին ուրբաթ օրը՝ փետրվարի 12-ին TACC գործակալության թղթակցին հայտնել է համաժողովի ներկայացուցիչ Թերեզա Ֆուքսը։ 

Ֆուքսը նշել է, որ փետրվարի 19-ին կայանալիք համաժողովը «չի փոխարինի MSC 2021-ին»։ Նրա խոսքով՝ խոսքը գնում է համաժողովի «հատուկ տարբերակի» մասին։

Փետրվարի 11-ին գերմանական DPA գործակալությունը հայտնել էր, որ «Մյունխենի անվտանգության համաժողով-2021»-ը կկայանա փետրվարի 19-ին՝ առցանց ձևաչափով, իսկ դրան իր մասնակցությունն արդեն իսկ հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Ես հաստատում եմ, որ նախագահ Ջո Բայդենը կմասնակցի»,- հայտնել էր Ֆուքսը։ 

Ի սկզբանե համաժողովը պետք է կայանար 2021 թվականի փետրվարի 19-21-ը, սակայն անորոշ ժամանակով հետաձգվել էր։ Այդուհանդերձ, փետրվարի 19-ին նշանակված է առցանց հանդիպում, որին, բացի Բայդենից, կմասնակցեն նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլթենբերգը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք կոնֆերանսին կմասնակցի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Ավելի վաղ, Պուտինը հայտարարել էր, որ ելույթ չի ունենա համաժողովի ժամանակ։

Լուսանկարը՝ Համաժողովի պաշտոնական կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter