HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նորընտիր գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 12-ին այցելել է գլխավոր դատախազություն և կառույցի աշխատակազմին ներկայացրել նորընտիր գլխավոր դատախազ Գուրգեն Գառնիկի Ներսիսյանին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքի՝ Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ հետպատերազմյան իրավիճակը թեև շատ սրբագրումներ է արել պետական բազմաթիվ ծրագրերում, սակայն օրինական պետություն կառուցելու ճանապարհին հանցավորության դեմ պայքարի և պետական շահերի պաշտպանության գործառույթները շարունակում են առանցքային մնալ:

Արայիկ Հարությունյանը հաջողություն է մաղթել նորընտիր գլխավոր դատախազին և հույս հայտնել, որ դատախազության համակարգում ձեռքբերած նրա աշխատանքային փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն կառույցի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter