ԱԻՆ. երկրաշարժի հետցնցումներ կլինեն, ուժգնությունը հայտնի չէ (թարմացված)
19:08
ԱԻն տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ՝ հետցնցումների ակտիվությունը թուլացել է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։
Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից։ ԱԻՆ հորդորում է խուճապի չմատնվել։
17:30
Այս պահի դրությամբ կա հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ ԱԻՆ բնակչությանը հորդորում է դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)։
Հերքվել է նախնական տվյալների համաձայն Այվազովսկու փողոցում տուժած քաղաքացու առկայությունը։
16:54
«Երկրաշարժի հետցնցումներ կլինեն, բայց թե ինչ ուժգնությամբ, դեռևս հայտնի չէ»,-այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Այս պահին հավաքագրվում է տեղեկատվություն տուժածների մասին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել