ԱՆ. երկրաշարժից տուժել է 3 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մասնագետների հավաստմամբ' նրանց առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում: Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել:
Հիշեցնենք, որ առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել