HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է գրասենյակի ռազմավարությունը և 2011 թ. տարեկան զեկույցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին:

Կլոր սեղանի շուրջ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանի 2011 թ. տարեկան զեկույցում նշված Հայատանում մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված խնդիրները:  Ի լրումն, պաշտպանը ներկայացրել է նաև 2012-2017 թթ. մարդու իրավունքների պաշտպանի  ռազմավարությունը, որին հետևել է հարց ու պատասխանի մասը:

Ռազմավարությունը մշակվել է միջազգային զեկույցներում արտացոլված, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, առանձին անհատների, միջազգային հանրության կողմից բարձրացված, ինչպես նաև պաշտպանի տարեկան զեկույցում ներառված կարևորագույն խնդիրների հիման վրա։ Փաստաթղթի հիմքում ընկած են այն խնդիրներն ու ծրագրերը, որոնց պաշտպանի գրասենյակն անդրադառնալու է առաջիկա 5 տարիների ընթացքում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter