HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնիայում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. կան տուժածներ

Ճապոնիայում շաբաթ օրը՝ փետրվարի 13-ին, տեղի ժամանակով 23:08-ին, 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրի ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ճապոնիայի հյուսիս-արևելքում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում։ 

Վերջին տվյալներով` երկրաշարժից առնվազն 30 մարդ է տուժել։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտարարել էր ցունամիի վտանգի մասին, սակայն ընդգծել, որ փլուզման վտանգ առկա չէ։ Միևնույն ժամանակ Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը բնակիչներին կոչ է արել չմոտենալ առափնյա հատվածներին։ Ավելի ուշ, ցունամիի վտանգի մասին զգուշացումը հանվել է։ 

Գրասենյակներում և բնակելի տներում տեխնիկա և կահույք է ընկել։ Մոտ 950 հազար տուն մնացել է առանց հոսանքի։ Ներկայումս ստորգետնյա ցնցումները դադարել են, սակայն ճապոնացի օդերևութաբանները զգուշացնում են հնարավոր հետցնցումների մասին։

Kyodo գործակալության տվյալներով՝ Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում երկրաշարժի պատճառով հրդեհներ են առաջացել։ 

Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել բնակչությանը պահպանել հանգստություն և նշել, որ իշխանություններն անում են ամեն ինչ աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Ավելի ուշ, Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ երկրաշարժի արդյունքում զանգվածային փլուզումներ չեն արձանագրվել։ 

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter