Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4 աճյուն
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ:
Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ փետրվարի 15-ին:
Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել