Քարաթափում՝ «Հոգեկան առողջության հանրապետական կենտրոն»-ում. տուժածներ չկան
Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիների վերաբերյալ:
Գիշերվա ընթացքում Իզմիրլյան բժշկական կենտրոն է դիմել՝ խուճապի պատճառով կոտրվածքներ ստացած երկու քաղաքացի:
Ցնցումների պատճառով քարաթափումներ են գրանցվել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքի վթարայնության աստիճանը կգնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երևանի «Շտապբուժօգնության» կայանը գիշերվա ընթացքում տուժածների վերաբերյալ կանչեր չի գրանցել:
Նախօրեին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանն անվտանգությունից ելնելով հոսպիտալացված հղին դուրս է գրվել։
Գիշերվա ընթացքում, նույն նկատառումներից ելնելով, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել ևս երկու հղի, ովքեր հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Նրանց առողջությանը վտանգ և վաղաժամ ծննդաբերություն չի սպառնում։ Նախնական տվյալներով՝ ստացիոնար բուժումը կշարունակեն մինչև վաղը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել