
Հանուն ծառերի
Մաշտոցի պուրակի շուրջ զարգացումների վերաբերյալ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը Facebook-ի իր էջում կատարել է հետեւյալ գրառումը:
«Հիմա էլ բուտիկներին զուգահեռ «մայրուղի» են սարքում հետիոտնի ճանապարհի վրա ու, ինչքան ծառ կա, ռնդելով գնում են: Հենց այդ պահին Մաշտոցի ակտիվիստները վրա հասան ու թույլ չտվեցին, որ ինքնակամ բանվորները տապալեն ծառերը գետնին: Նրանք բնականաբար թույլտվություն չունեն, սակայն հասցրեցին վնաս հասցնել ծանր տեխնիկայով մի քանի համարակալված ծառի: Քաղաքացիներից ոմանք փաթաթվեցին ծառերին` պաշտպանելով իրենց առողջ, անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը, մյուս մասը սկսեց զանգահարել թեժ գծեր` քաղաքապետարան, բն.նախ: Խոստացան տեսուչ ուղարկել դեպքի վայր:
Կամայականությունների ժամանակն անցել է պարոնայք!!
Հ.Գ. Այս պահին ծառերը փրկված են, բայց և վտանգված: Մեզանից էլ գնում է հետևողական լինել, աչքերս չորս պահել և պահանջել պատկան մարմիններից կատարելու իրենց պարտականությունները: Շուտով մեր տեսախցիկը կներկայացնի ապօրինությունների շարքը»:
Լուս.՝ Կարեն Մինասյանի
Մեկնաբանել