Ահաբեկիչները Սիրիայի հյուսիսում ականապատ ավտոմեքենա են պայթեցրել
Կիրակի օրը՝ փետրվարի 14-ին ուժեղ պայթյուն է որոտացել Սիրիայի հյուսիսում գտնվող անվտանգության գոտում, որը վերահսկվում է թուրքական զինուժի կողմից։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով Al Hadath հեռուստաընկերությանը։ Վերջինիս տվյալներով՝ ահաբեկիչները Հալեպից 65 կիլոմետր արևմուտք գտնվող Աֆրինի Ջինդերես արվարձանում ականապատ ավտոմեքենա են պայթեցրել։ Պայթյունի արդյունքում վիրավորներ կան քաղաքացիական բնակչության շրջանում։
Նախօրեին պայթյուն էր որոտացել նաև Սիրիայի Էր Ռայի բնակավայրի շուկայում։ SANA գործակալության փոխանցմամբ՝ զոհվել էր երկու, վիրավորվել 12 մարդ։
Ջինդերեսը և Էր Ռային գտնվում են սիրիական ընդդիմության վերահսկողության տակ, որին աջակցում է Թուրքիան։ Անկարան, «Եփրատի վահան» ռազմագործողության արդյունքում, որն իրականացվել է 2016-2017 թվականներին, Հալեպից հյուսիս գտնվող սահմանային Աազազ, Ջերաբլուս և Էլ Բաբ քաղաքների միջև ստեղծել էր անվտանգության գոտի։ 2018 թվականին թուրքական զինուժը, «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության արդյունքում, որն իրականացվում էր քրդական խմբավորումների դեմ, բռնազավթել էր Աֆրին քաղաքը։
Լուսանկարը՝ արխիվային/ AFP photo
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել