HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կգործի «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնը

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կգործի լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն, որը կհանդիսանա լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման հարթակ՝ նպաստելով օժտված երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այդ նպատակով այցելել են բուհ՝ իրականացնելու Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկում: Նրանք շրջել են լեզվական տեխնոլոգիաների և ռեսուրսների հետազոտական լաբորատորիայի, գիտակրթական միջոցառումների սրահի և ուսանողների տեխնոլսարանի համար հատկացված տարածքներում, որոնք ծրագրի շրջանակում վերանորոգվել են, համալրվել անհրաժեշտ կահույքով և համակարգչային սարքավորումներով:

Նշվել է, որ «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծումն իրականացվում է դրամաշնորհային ծրագրի ժամանակացույցով սահմանված փուլերի համաձայն, և կարևոր է, որ բուհը հետևողական լինի սահմանված ժամկետները պահպանելու, ծրագրային գործողությունները պատշաճ ժամկետներում իրականացնելու և ավարտին հասցնելու համար:

Բուհի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Քրիստինա Ծատուրյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել և ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագրեր, ինչպես նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմ: Նրա հավաստմամբ` ընթացքում է հայերենի լիարժեք գործառնության հիմքերի ապահովմանն ուղղված թվային և վեբ ռեսուրսների, գնահատման ու թեստավորման գործիքակազմի ստեղծման գործընթացը, որը կնպաստի նաև բուհի միջազգային տեսանելիության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում ընթանում են նաև համընթաց թարգմանության և թեստավորման լինգաֆոնային կաբինետի ստեղծման նախապատրաստական աշխատանքները:

Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականի հուլիսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter