HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սերբիայի նախագահին Պետականության օրվա առթիվ

Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանը կարևորել է պատմական և քաղաքակրթական ամուր հենք ունեցող Հայաստանի և Սերբիայի բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը:

«Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով և երկկողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմամբ մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել միջպետական համագործակցությունը»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

Հանրապետության նախագահն Ալեքսանդր Վուչիչին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Սերբիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter