HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում ստուգումների արդյունքները

Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում Տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված էր իրականացնել ստուգումներ 784 արտադրական նշանակության օբյեկտներում, բենզալցակայաններում, գազալցակայաններում, առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում, պայթուցիկ նյութերի, նավթամթերքի, հեղուկ և բնական գազերի պահեստներում։

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կորոնավիրուսի համավարակով, պատերազմով պայմանավորված, սակայն, ստուգումներն ավարտվել են 355 օբյեկտներում։ Եվս 56 օբյեկտներում կատարվել են ըստ անհրաժեշտության ստուգումներ․ ընդ որում՝ 51 օբյեկտներում՝ ՀՀ վարչապետի հանձնարարականով,  2-ում՝ հանրությունից ստացված դիմում-բողոքների հիման վրա  և 3-ում՝ պետական մարմիններից ստացված գրությունների հիման վրա: Իրականացվել է 99 վերստուգում՝ տրված կարգադրագրերի կատարումն վերահսկելու նպատակով:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հաղորդմամբ՝ 2020թ. ընթացքում հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում 406 տնտեսվարող սուբյեկտների 510 օբյեկտներում իրականացվել են ստուգումներ և վերստուգումներ։ Ստուգումներից 86-ը՝ (16.9%) արվել է Կոտայքի,  69-ը՝ (13.5%), Արմավիրի, 56-ը՝ (11%) Արագածոտնի, իսկ 46-ը՝ (9%) Գեղարքունիքի,  38-ական՝ Շիրակի և Լոռու,  36-ը՝ Տավուշի, 34-ը՝ Արարատի, 22-ը՝ Վայոց ձորի մարզերում, իսկ մայրաքաղաք Երևանում 45 ստուգում է արվել։ Վերստուգումների պատկերն  ըստ մարզերի այսպիսին է․ 28-ը՝ Գեղաքունիքում, 24-ը՝ Սյունիքում, 17-ը՝ Կոտայքում, 12-ը՝ Արագածոտնում և 5-ական՝ Շիրակում և Լոռիում։ Երևանում 8 վերստուգում է արվել։

Հաշվետու տարում ստուգումների արդյունքում արձանագրվել է 2099 խախտում։ Տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 33 տեղեկանք՝ խախտումների շտկելու վերաբերյալ։ 27 տեղեկանք էլ տրվել է վերստուգումների արդյունքում, դրանցից պարզվել է, որ տնտեսավարողների կողմից վերացվել է 580 խախտում։

Ընդհանուր նշանակության 24 պահեստներում և բազաներում 2020 թ․ բացահայտվել է 85 խախտում։ Հիմնականում դրանք հետևյալն են․

պահեստները սարքավորված չեն հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով- 9 դեպք

հրշեջ ծորակները համալրված չեն փողակով և փողրակով-8 դեպք

հակահրդեհային ինքնաշխատ համակարգը չի գտնվում սարքին վիճակում-7 դեպք։

Առևտրի և հասարակական սննդի 78 օբյեկտներում բացահայտվել է 236 խախտում, իսկ արտադրական 128 կազմակերպությունում բացահայտվել է 620 խախտում:

Հիմնական խախտումներն են՝

  • օբյեկտն ապահովված չէ հրդեհաշիջման սկզբնական միջոցներով
  • շինությունները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով
  • հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին։
  • Բենզալիցքավորման 46 կայաններում բացահայտվել է 105 խախտում: Ստուգված գազալցավորման 125 կայաններում բացահայտվել 556 խախտում: 38 օբյեկտների (որտեղ ընդհանուր առմամբ արձանագրվել էր 294 խախտում) վերստուգումների արդյունքում վերացված խախտումների թիվը 226 է ։ 18 ԱԳԼՃԿ-ների ղեկավարներին տրվել են տեղեկանքներ՝ թերությունների բացակայության վերաբերյալ։

Հիմնական խախտումներն են.

  • արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ տարողություններից առնվազն 40մ հեռավորության վրա գտնվող առնվազն 2 հրշեջ հիդրանտների կամ առնվազն 100խմ տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով-21 դեպք
  • պահանջվող միջտարածությունները պահպանված չեն-18 դեպք
  • տարածքն ապահովված չէ շանթարգելման համակարգով-13 դեպք:
  • Ստուգված գազալցավորման 125 կայաններում բացահայտվել է 556 խախտում, ինչը կազմում է արձանագրված բոլոր խախտումների 26,5%-ը:

38 օբյեկտներում արձանագրված 294 խախտումներից՝ վերստուգումների արդյունքում վերացված է եղել 226-ը։

18 ԱԳԼՃԿ-ների ղեկավարներին տրվել են տեղեկանքներ՝ թերությունների բացակայության վերաբերյալ։

Հիմնական խախտումներն են.

  • պահանջվող նվազագույն միջտարածությունները պահպանված չեն-56 դեպք
  • արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ տարողություններից առնվազն 40մ հեռավորության վրա գտնվող առնվազն 2 հրշեջ հիդրանտների կամ առնվազն 100 խմ տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով-44 դեպք
  • տեղադրված չեն գազի վտանգավոր կոնցենտրացիայի ազդանշանման սարքեր-38 դեպք:
  • Նավթամթերքների 32 պահեստներում ստուգումներից բացահայտվել է 159 խախտում:

Պայթուցիկ նյութերի, ինչպես նաև հեղուկ ու բնական գազերի  22 պահեստներում բացահայտվել է 94 խախտում։

2020 թվականին ստուգումներ են արվել նաև գիտական և ուսումնական հաստատություններում, կառավարման, առողջապահական, մշակութային տրանսպորտային հիմնարկներում։ Արձանագրված բոլոր ստուգումների և վերստուգումների արդյունքում ընկերություններին տրամադրվել են պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող կարգադրագրեր։

Տեսչական մարմնի կողմից հաշվառվել և վերլուծվել է 2020 թ․ ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած 6377 հրդեհի դեպք։ Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է հրդեհների ընդհանուր քանակի նվազում 36,1%-ով, իսկ խոտածածկ տարածքներում` 46%-ով, ինչը պայմանավորված է նաև Տեսչական մարմնի նախաձեռնությամբ մինչև հրդեհավտանգ ժամանակաշրջանը խոտածածկ տարածքներում հրդեհները կանխելու ուղղությամբ իրականացված միջոցառումներով։ Տեղի ունեցած հրդեհների զոհվել է 7 (3-ը բնակելի տարածքում, 4-ը՝ ավտոմեքենաներում), վնասվածքներ ստացել՝ 11 մարդ, որից 3-ը՝ մարդատար մեքենաների հրդեհների հետևանքով, 8-ը՝ բնակելի տարածքում։

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 333 հրդեհատեխնիկական հետազոտություն, 193-ը՝ Երևանում գտնվող օբյեկտներում, 51-ը՝ Արագածոտնի, 50-ը՝ Արմավիրում, 27-ը՝ Արարատի, 11-ը՝ Կոտայքի և 1-ը՝Վայոց Ձորի մարզերում։ Բացահայտված հիմնական խախտումները վերաբերում են հակահրդեհային միջտարածություններին, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերին, էլեկտրական հաղորդալարերի մոնտաժման կանոններին, տարահանման ելքերին։

Երևանի 189 բենզալցակայանների հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է 578 խախտում։

Տեսչական մարմնը 2020 թ․ ուսումնասիրել և տրամադրել է 493 եզրակացություն նախագծային փաստաթղթերի հակահրդեհային պահանջների համապատասխանելիության վերաբերյալ: Հրդեհ ազդարարող համակարգերի շահագործման վերաբերյալ տրամադրվել է 19 եզրակացություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter