HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին

Փետրվարի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտում առկա իրավիճակը, հանրային խորհրդի անդամների հետ քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայկական բանակին սատար կանգնելու, առկա փոխգործակցությունն առավել սերտացնելու և նոր, հեռանկարային ծրագրեր մշակելու պատրաստակամություն է հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter