HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ-ում մեկնարկել է 2021թ. բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակը

Փետրվարի 15-ին ՊԲ-ում մեկնարկել է 2021թ. բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը նոր ուսումնականի մեկնարկային գործընթացներին հետևել է հյուսիս-արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկում:

ՊԲ-ի տարածած հողորդագրության համաձայն՝ Միքայել Արզումանյանը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ և պետական բարձր պարգևներ հանձնել պաշտպանական շրջանի բազմաթիվ զինծառայողների, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ գերազանց մակարդակով են կատարել առաջադրված մարտական խնդիրները՝ մինչև հրադադարի հաստատման պահը անառիկ պահելով սահմանային գոտու՝ իրենց վստահված հատվածը:

Նշենք նաև, որ նոր ուսումնական փուլը մեկնարկել է բանակի բոլոր զորամասերում, որի խորհրդանշական մասի ավարտից հետո սկսվել են մարտական պատրաստության պարապմունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter