HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բիլ Գեյթսը մտադիր է կլիմայի պահպանման համար 2 միլիարդ դոլար ներդնել

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը առաջիկա հինգ տարիներին պատրաստվում է երկու միլիարդ դոլար ներդնել այն ստարտափերի և նախագծերի մեջ, որոնք ուղղված են կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարին։ Այդ մասին Գեյթսը հայտարարել է գերմանական Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի՝ փետրվարի 15-ին։

Գեյթսի կարծիքով՝ աշխարհի պետությունները պետք է կլիմայի պաշտպանությանն ուղղված հետազոտությունների համար նախատեսված իրենց ծախսերն ավելացնեն տարեկան առնվազն հինգ անգամ՝ հասցնելով մինչև 110 միլիարդ դոլարի: «Անհրաժեշտ է ֆիզիկական տնտեսությունը փոխել այնպիսի արագ տեմպերով, ինչպես նախկինում չի եղել պատմության մեջ»,- ընդգծել է ամերիկացի գործարարը։

Գեյթսը հավելել է, որ իր կարծիքով, համաշխարհային արդյունաբերությունը չպետք է հրաժարվի ատոմային էներգիայից, քանի որ դրա այլընտրանքային աղբյուրները, ինչպիսին են արևն ու քամին, բավարար չեն երկրագնդի էլեկտրականության կարիքները բավարարելու համար։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ իր հույսը դնում է մթնոլորտից ածխաթթու գազի ֆիլտրման տեխնոլոգիայի վրա։ 

Գեյթսի կարծիքով՝ ապագայի էներգիայի աղբյուրներից մեկը ջրածնային վառելիքն է։ Դրա օգտագործման շնորհիվ կարելի է զգալիորեն կրճատել ածխաթթու գազի արտանետումները ցեմենտի և պողպատի արտադրության ժամանակ։

Լուսանկարը՝ Sarah Grillo/Axios

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter