
Ախալցխայի նոր մարզպետարանի շենքից խաչքարն ու խաչաձև պատուհանները տեղափոխվել են
Սամցխե-Ջավախքի ապագա մարզպետարանի շենքում վերակառուցման ընթացքում ի հայտ եկած հայկական եկեղեցու խաչքարն ու խաչաձև պատուհաններն արդեն տեղափոխվել են գործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Հիշեցնենք, որ Ախալցխայում այս օրերին ընթանում են Սամցխե-Ջավախքի մարզպետարանի (գուբերնիայի) նոր շենքի վերակառուցման աշխատանքները: Նոր շենքը վերակառուցվում է նախկին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հիմնապատերի վրա, և վերակառուցման աշխատանքներն իրականացնելիս բացվել են եկեղեցու նախշազարդ պատերն ու խաչքարը:
«Ախալցխայի վերածնունդ» կայքը հայտնում է, որ տեղեկանալով այս ամենի մասին Ախալցխայի հոգևոր դասը դիմել է տեղական ինքնակառավարման մարմիններին' խաչքարը գործող հայկական եկեղեցի տեղափոխելու խնդրանքով, որին տրվել է դրական պատասխան:
Նախկին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց գործող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի է տեղափոխվել մեկ խաչքար և երկու խաչաձև պատուհաններ:
Մեկնաբանել