HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

«Արմեն Սարգսյանը կարևորել է Հայաստանի ու Լիտվայի միջև բարեկամական հարա­բե­րությունների և արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու խորացումը։

Հայաստանի նախագահը Լիտվայի իր գործընկերոջը մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»,– ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter