HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». սպասենք նոր բացահայտումների

Բանից պարզվում է՝ ՕԵԿ կանանց համաժողովի ժամանակ Հեղինե Բիշարյանը բառացիորեն ասել է. «...դրա համար, ի դեմս Արթուր Բաղդասարյանի, մեր կուսակցությունում կանայք շատ են...»:

«ՉԻ» - Հեչ լավ բան չստացվեց: Հիմա արդեն ՕԵԿ-ը կարող է պառակտվել, որովհետև «էգ առյուծ» տիտղոսի հավակնորդները փաստորեն շատանում են: Չէ, մենք հասկանում ենք, որ «առյուծն առյուծ է՝ էգ լինի, թե որձ», բայց հետաքրքիր է՝ Արթուր Բաղդասարյանը նո՞ւյնպես այդ կարծիքին է:

Մի ուրիշ հարց կա: Հեղինե Բիշարյանի այսօրինակ «բացահայտումները», ցավոք, ուշացած են: Ստացվում է, որ «Օրինաց երկիրն» իզուր էլ միայնակ է մասնակցում ընտրություններին: Եթե նման բան կար, ինչն էր խանգարում, որ Արթուր Բաղդասարյանը հանգիստ հանգրվանի ՀՀԿ համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականում:

Մի խոսքով, «Օրինաց երկրի» նախընտրական քարոզարշավը գնալով ավելի ու ավելի է նմանվում «Երեք գումարած երկու» ֆիլմին: Չէ, ամենևին էլ ՕԵԿ ընտրողների թիվը նկատի չունենք, ոչ էլ պահածոների տուփերի առատությունը: Պարզապես այստեղ էլ է վերջում պարզվում, որ «Ջեկսոն ակազալսյա ժենշինոյ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter