HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունաստանի դեսպանության ռազմական կցորդն այցելել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Փետրվարի 16-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնիտիսի հետ: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն ռազմական կրթության ոլորտում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել են ռազմական համալսարանում հունարենի լսարանի վերաբացման և դասընթացների կազմակերպման աշխատանքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter