HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». և հանելուկ

Երեկ առավոտյան Երևանի բենզալցակայաններում բենզինը կրկին թանկացավ: Մեկ լիտր «Ռեգուլյարը» վաճառվում է 500 դրամով, «Պերմիումը»՝ 520 դրամով, «Սուպերը»՝ 550 դրամով: Բենզինը թանկացավ միանգամից բոլոր լցակայաններում:

Բենզին ներկրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ֆլեշի» նախագահ Բարսեղ Բեգլարյանը «ՀԺ» թղթակցի հետը զրույցում ասել է, որ բենզինի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում նավթի գնի աճով: «Միայն և միայն դա է պատճառը»,- ասել է Բեգլարյանը:

Իսկ հարցին, թե ինչու է բոլոր լցակայաններում նույն պահին թանկացել բենզինը, «Ֆլեշ» ընկերության նախագահը պատախանել է. «Ինձ համար էլ է դա հանելուկ»:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից «ՀԺ» թղթակցին հայտնել են, որ բենզինի շուկան դեռ փետրվար ամսից գտնվում է հանձնաժողովի ուսումնասիրության ներքո, և առաջիկայում կհրապարակվեն այդ ուսումնասիրությունների արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter