HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Առևտրի համաշխարհային կազմակերպության նոր գլխավոր տնօրենը կլինի Նգոզի Օկոնջո Իվեալան

Նիգերիայի ֆինանսների նախկին նախարար Նգոզի Օկոնջո Իվեալան հաստատվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ 

Իր լիազորությունների իրականացմանը Օկոնջո Իվեալան կանցնի մարտի 1-ից։ Նա այդ պաշտոնը կզբաղեցնի մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը, սակայն կկարողանա վերընտրվել երկրորդ անգամ։

Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր էր 2020 թվականի օգոստոսից, երբ հրաժարականի դիմում էր ներկայացրել բրազիլացի Ռոբերտու Ազեվեդուն։ Նա իր պաշտոնը թողել էր լիազորությունների ժամկետի ավարտից մեկ տարի առաջ՝ հայտարարելով, որ համավարակի ֆոնին, քանի դեռ կազմակերպությունը չունի հրատապ լուծման խնդիրներ, առավել շատ ժամանակ կլինի նոր գլխավոր տնօրենի ընտրության համար։

2020 թվականի վերջին Օկոնջո Իվեալայի նշանակումն արգելափակել էր Դոնալդ Թրամփի վարչակազմը։ Իշխանության գալուց հետո Ջո Բայդենը վերանայել էր Վաշինգտոնի դիրքորոշումն այս հարցում։

Նգոզի Օկոնջո Իվեալան մինչ ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Պատվաստանյութերի և իմունացման գլոբալ ալյանսի ղեկավարի պաշտոնը։ Մինչ այդ ավելի քան 20 տարի, նա աշխատել է Համաշխարհային բանկում, ինչպես նաև շուրջ 7 տարի զբաղեցրել Նիգերիայի ֆինանսների նախարարի պաշտոնը։

Լուսանկարը՝ burninghut.ru-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter