«Հրապարակ». կադրային շարժեր
Ըստ ՀՀԿ-ականների՝ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Ինչպես հայտնի է, այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ասում են՝ խորհրդարանական ընտրություններից հետո նրան պաշտոնի բարձրացում է սպասվում: Արդեն տևական ժամանակ խոսվում է այն մասին, որ Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի հիմնական հավակնորդն է: Իսկ Աղվան Հովսեփյանին Սերժ Սարգսյանը մտադիր է ընտրություններից հետո հանել:
«Հրապարակի» աղբյուրներն ասում են նաև, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը Աբրահամյանի համար կլինի միջանկյալ: Աբրահամյանն այդ պաշտոնը կարող է զբաղեցնել մինչև նախագահական ընտրություններ, որից հետո էլ կարող է ակնկալել ավելի հիմնավոր և երկարատև նշանակում պետական կառավարման համակարգում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել