
Արմեն Սարգսյանը նախատեսում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ հրավիրել
Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ Արցախում հումանիտար օժանդակության նախագծերը:
Արմեն Սարգսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում է հրավիրել հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ հիմնադրամի կառավարման և գործունեության խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով:
Լուսանկարում՝ Հայկակ Արշամյանն ու Արմեն Սարգսյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել