HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել «Կառուցապատման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները» թեմայով հանդիպում-քննարկում

Այսօր «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպվել էր «Կառուցապատման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները» թեմայով հանդիպում-քննարկում: Այս մասին տեղեկացնում է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հանրային կապերի բաժինը:

Հանդիպմանը մասնակցել են ասոցիացիայի խորհրդի անդամները, անդամ կառուցապատող ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Հրավիրյալների շրջանակում եղել են նաև ներկայացուցիչներ Ֆինանսների նախարարությունից, Կադաստրի կոմիտեից, Քաղաքաշինության կոմիտեից:

«Անդրադարձ է կատարվել երկու կարևոր հարցի՝

1. «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի՝ գործող խմբագրությամբ հաշվարկների մեթոդաբանությամբ պայմանավորված՝ գործնականում առաջացող խնդիրներին,

2. «Կառուցապատման գործընթացում ներգրավված պետական կառավարման և/կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների և կատարվող գործողությունների ժամկետների հնարավոր օպտիմիզացում» խնդրին:

ՀԿ նախագահի ներկայացրել է ասոցիացիայի անցնող տարվա հիմնական ձեռքբերումները, մասնավորապես այն, որ 2020 թվականի ընթացքում ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկվեց, Կառավարության ոլորտային պատասխանատու գերատեսչությունների կողմից մշակվեց, լրամշակվեց Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, Ազգային ժողովի կողմից ընդունվեց, ՀՀ օրենսդրությամբ սահմաված կարգով հրապարակվեց և մտավ ուժի մեջ: Արդյունքում՝ վարչական ակտի (շինարարության թույլտվության) հասցեատեր չհանդիսացող անձի կողմից շինարարության թույլտվության վիճարկման հայցերով շինարարության թուլտվությունն օրենքի ուժով չի կասեցվում:

Ինչպես նաև ներկայացվեցին առաջիկա անելիքները, օրենսդիր ու գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ ընթացիկ և հեռանկարային համագործակցության շրջանակում իրականացվելիք քայլերն ու նախագծերը:

Քննարկման ժամանակ երկուստեք կարևորվել է ասոցիացիայի և Ֆինանսների նախարարության, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեյի համատեղ կառուցողական, շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ ոլորտում առկա խնդիների և մարտահրավերների հաղթահարման»,- ասված է ՀԿ-ի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter