HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ֆարմանյանը բողոքել է

Ապրիլի 4-ին պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հեռախոսազանգեր է ստացել թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի քարտուղարից, ապա նախագահից, ովքեր տեղեկացրել են, որ նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանից հանձնաժողովը բողոք է ստացել, որը քննարկման է առնելու հաջորդ օրը՝ ապրիլի 5-ին՝ ժամը 15:00:

Միաժամանակ, Վլադիմիր Կարապետյանը թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի կողմից պաշտոնապես չի տեղեկացվել բողոքի բովանդակության մասին:

Թեկնածու Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբը կներկայացնի իր փաստարկները և մամուլին մեկնաբանություններ կտա հանձնաժողովի նիստից հետո, երբ տեղեկանա խնդրո առարկային և լսի բողոքողին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter