HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Քերոբյանը ծանոթացել է Գյումրիի սելեկցիոն կայանի գործունեությանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 17-ին այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության ընդհանուր գործունեությանը և իրականացվող աշխատանքներին:

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն հաղորդմամբ՝ Էկոնոմիկայի նախարարը շրջել է ընկերության բոլոր ստորաբաժանումներով, ծանոթացել գիտական բաժնի, ագրոլաբորատորիայի աշխատանքներին, եղել տոհմային տնտեսությունում և ջերմատանը:

Վահան Քերոբյանը և Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը քննարկել են ընկերության հետագա անելիքները։ Զրույցի ընթացքում  կարևորվել է սելեկցիոն կայանի նշանակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և պարենային անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև ուրվագծվել է կայանի զարգացման տեսլականը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter