HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության նոր գրասենյակի բացմանը

ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ փետրվարի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնի մասնակցությամբ տեղի ունեցավ ՄԹ դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացումը Երևանում։

Այդ առիթով ողջույնի խոսքով հանդես եկան Ավետ Ադոնցը և Ուենդի Մորթընը՝ երկուստեք կարևորելով հայ-բրիտանական երկխոսությունը և ընդգծելով կողմերի հանձնառությունը ամրապնդելու Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև գործընկերությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և փոխշահավետության սկզբունքների վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter