Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 100 միլիոն դոլարի առևտրային նոր պայմանագրեր կկնքեն
Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 100 միլիոն դոլարի առևտրային նոր պայմանագրեր կկնքեն: Այդ մասին գրում է Anadolu գործակալությունը։ Այդ նպատակով Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։
«Այցն իրականացվում է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հրավերով։ Այցի ընթացքում, փետրվարի 18-ին, Ասադովը հանդիպում կունենա Օքթայի, իսկ այնուհետ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- նշում է գործակալությունը։
Բացի այդ, Ասադովը և Օքթայը փետրվարի 19-ին կմասնակցեն ադրբեջանա-թուրքական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին: «Նիստի նախաշեմին տեղի կունենա թուրք-ադրբեջանական գործարար համաժողով՝ երկու երկրների մասնավոր հատվածի 150 ներկայացուցիչների մասնակցությամբ: Օքթայի և Ասադովի առանձնազրույցից ու պատվիրակությունների կազմով բանակցություններից հետո նախագահական պալատում տեղի կունենա երկու երկրների միջև համաձայնագրերի ստորագրում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Anadolu գործակալությունը, հղում անելով Թուրքիայի աշխատակազմի իր աղբյուրներին, նշում է, որ պետական և մասնավոր ոլորտներում երկու երկրների միջև առևտրային համաձայնագրերի գումարը կգերազանցի 100 մլն դոլարը:
Լուսանկարը՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել