HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռոսկոմնադզորը սպառնում է Ռուսաստանի տարածքում արգելափակել «Ազատություն» ռադիոկայանը

ՌԴ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) սպառնում է խոշոր տուգանքներ կիրառել կամ Ռուսաստանի տարածքում արգելափակել «Ազատ Եվրոպա/ Ազատություն ռադիոկայան»-ը, եթե վերջինս շարունակի չհետևել ՌԴ-ում «արտասահմանյան գործակալ» հայտարարված ԶԼՄ-ների նյութերի մակնշման պահանջներին։ Այդ մասին փետրվարի 17-ին «Интерфакс»-ին հայտնել են դաշնային գերատեսչության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ, Ռոսկոմնադզորը հայտարարել էր, որ «Ազատ Եվրոպա/ Ազատություն ռադիոկայան»-ի և նրա գլխավոր տնօրենի նկատմամբ արդեն կազմվել է 195 արձանագրություն` մակնշման կանոնների խախտման համար, իսկ դատարանի կողմից նշանակված տուգանքի չափը հասել է 19,3 միլիոն ռուբլու: Իր հերթին «Ազատություն» ռադիոկայանը փետրվարի 5-ին իր կայքում հայտարարել էր, որ առաջին տուգանքները բողոքարկել է Մոսկվայի Տվերսկի դատարանում։

2020 թվականի սեպտեմբերի 23-ի Ռոսկոմնադզորի համապատասխան հրամանի համաձայն՝ «արտասահմանյան գործակալ»-ԶԼՄ-ները իրենց հաղորդագրություններն ու նյութերը պետք է հրապարակեն հետևյալ մակնշմամբ. «Այս հաղորդագրությունը (նյութը) ստեղծվել և (կամ) տարածվել է արտասահմանյան ԶԼՄ-ի կողմից, որն իրականացնում է արտասահմանյան գործակալի գործառույթներ և (կամ) ռուսաստանյան իրավաբանական անձի կողմից, որն իրականացնում է արտասահմանյան գործակալի գործառույթ»։ Մակնշման տեքստի տառաչափը պետք է կրկնակի մեծ լինի նյութի հիմնական տեքստի տառաչափից։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter