HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը աջակցում են Սիրիայի տարածքային ամբողջականությանը

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Սիրիայում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումների ահաբեկիչների վերջնական ոչնչացման ուղղությամբ։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։

«Կողմերը դարձյալ վճռականություն են հայտնել պայքարելու ահաբեկչության դեմ՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով և դիմակայելու անջատողական պլաններին, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խաթարմանը և սպառնում են հարևան երկրների ազգային անվտանգությանը»,- նշվում է հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ կողմերը աջակցում են Սիրիայի տարածքային ամբողջականությանը։

Կողմերը վերահաստատել են, որ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Բացի այդ, դատապարտել են Սիրիայի տարածքի վրա Իսրայելի զինված ուժերի ռազմական հարձակումները։ «Երեք երկրները դատապարտել են Սիրիայում Իսրայելի շարունակվող ռազմական հարձակումները, որոնք խախտում են միջազգային իրավունքը և միջազգային հումանիտար իրավունքը, ինչպես նաև խաթարում Սիրիայի և հարևան երկրների ինքնիշխանությունը»,- նշվում է հայտարարության մեջ։

Սիրիայի հարցով հաջորդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Նուր Սուլթանում՝ 2021 թվականի կեսերին:

Լուսանկարը՝ արխիվային/Kayhan Ozer/Pool via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter