Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք, մահացել է մեկ մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169820 դեպք, որոնցից 161577-ն` առողջացած, 3156-ը` մահվան ելքով:
Ընդհանուր առմամբ կատարվել է 694357 թեստավորում, երեկվա ընթացքում կատարվել է 3211 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Առողջացել է 101 մարդ, մահվան 1 դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4293 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 794 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել