«Հրապարակ». Ալիկ Սարգսյանը դժվար է հրաժեշտ տալիս իր գործընկերներին
Թերթը գրում է, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, պարզվում է, դժվար է հրաժետ տալիս իր ավագ գործընկերներին: Երեկ նա թեեւ թոշակի անցնելու պատճառով ոստիկանության շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ղազարյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից, սակայն մեկ այլ հրամանով նրան նշանակել է ոստիկանապետի խորհրդական: Ասում են` Սերգեյիչը վերջինիս մասնագիտական փորձն է ուզում ծառայեցնել հօգուտ համակարգի: Իսկ շտաբի պետի առանցքային պաշտոնը դեռեւս թափուր է, եւ նրա գործառույթները շարունակում է իրականացնել արդեն խորհրդական Ղազարյանը: Ասում են` չի բացառվում, որ երկար համատեղի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել