HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վարչապետ․ «Տնտեսությունը ետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցույց տալիս»

Կառավարության փետրվարի 18-ի նիստում մինչ օրակարգի հաստատումը վարչապետը ներկայացրեց տնտեսության վերաբերյալ վերջին տվյալները։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով՝ Հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով 604 հազարով ավելի գործարք է արձանագրվել, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 12%-ով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով։

Վերջինս հիշեցրեց, որ նախորդ տարվա փետրվարի սկզբին կորոնավիրուսի ազդեցությունը դեռևս չկար։

«Հայաստանի տնտեսությունը ետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցույց տալիս»,- արձանագրեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էլ նշեց, որ դրամաշրջանառության գրանցած 31 մլրդ աճը հիմնականում վերաբերում է 3 ոլորտի։

«Արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև սպառման ծավալներն են ավելացել։ 604 հազար գործարքները հավասարապես վերաբերում են ներկայացված ոլորտներին։ 483 հազարը վերաբերում է ՀԴՄ կտրոններին, իսկ ավելի քան 120 հազարը՝ հաշվարկային փաստաթղթերին»,- հայտնեց Էդվարդ Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter