Մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է Հայաստանի գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։
էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցավակցություն է հայտնել Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան առիթով:
«Խորը ափսոսանքով տեղեկացա Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան մասին։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից հայտնում եմ մեր անկեղծ ցավակցությունը Սերգո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին։
Կորստի այս ծանր պահին ընդունեք մեր վշտակցությունն ու զորակցությունը»,- ասված է Վահան Քերոբյանի ցավակցական ուղերձում:
Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել