HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախցիները 4-ամսյա դրամական աջակցություն կստանան

Մարտ ամսից Արցախի քաղաքացիները կստանան 4-ամսյա դրամական աջակցություն 68 հազար դրամի չափով։ Այս մասին Հայաստանի Հանրապետության կառավարության փետրվարի 18-ի նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

Աջակցությունը կստանան Արցախի բոլոր քաղաքացիները՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց, որոնք չունեն հաշմանդամության խումբ։

Եթե շահառուն 63 տարին լրացած կենսաթոշակառու է, կամ անկախ տարիքից՝ հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառու է, առանց դիմում ներկայացնելու աջակցությունը կտրամադրվի տվյալ ամսվա կենսաթոշակների վճարման ամսվա ցուցակների հիման վրա։

Վճարումները կիրականացվեն բանկային քարտերին փոխանցման միջոցով։ 4 ամսվա համար ընդհանուր բյուջեով նախատեսված է 30 մլրդ դրամ։

«Աջակցության բոլոր միջոցառումների շրջանակում, ընդհանուր առմամբ, արցախահայությանը տրամադրվել է 21,5 մլրդ դրամ։ Ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շրջանում դեռևս առկա է 3 մլրդ դրամ։ Աջակցության ընդհանուր բյուջեն հասնում է 55 մլրդ դրամի»,- հայտնեց Մեսրոպ Առաքելյանը։

Ըստ նախարարի՝ Կառավարության տարբեր որոշումներով արցախցիներին տրամադրվող աջակցության 20 հաստատված միջոցառում կա։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter